Բնապահպան. «Փաստորեն, եթե մի ամբողջ գյուղ ըմբոստացել է...»
«7օր»–ի հետ զրույցում բնապահպան, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը իր վերաբերմունքն է հայտնել Քաջարան գյուղի դեպքերի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ըստ ՀՀ կառավարության 627-Ն որոշման՝ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան, Սյունիք, Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք գյուղերի 608 հեկտար հողերը «բացառիկ գերակա հանրային շահ» անվան տակ վարձակալության իրավունքով հանձնվելու են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։
–Ակնհայտ է, որ սխալ է սա։ Առհասարակ, հանքարդյունաբերության զարգացումը երկրում, առանց նայելու՝ անտառ է, անտառ չէ, բնակավայր է, բնակավայր չէ, ուղղակի սխալ է։ Սա ոչ միայն շրջակա միջավայրի համար է վնաս, այլ նաև այդպիսի սոցիալական խնդիրներ է առաջացնում։ Սա ծայրահեղ դեպք է... Փաստորեն, եթե մի ամբողջ գյուղ ըմբոստացել է..., դա արդեն բացասական երևույթ է։
Հարցին՝ արդյոք Հանրային խորհրդում հիշյալ դեպքերի վերաբերյալ համապատասխան քննարկումներ եղե՞լ են, Դանիելյանը պատասխանել է.
–Իմ ունեցած տվյալներով՝ դեռ ոչ։ Կարծում եմ, որ պետք է լինեն... Բայց, իմ տպավորությամբ,ա կառավարությունը կարծես թե ընթացք է տալիս, գուցե սխալվում եմ։ Ինձ թվում է՝ կփրկեն գյուղը։
Խնդրի վերաբերյալ Քաջարան գյուղի գյուղապետի համապատասխան հայտարարությունը կարող եք կարդալ այստեղ։

7or.am