Քաղաքական

10.01.2012 13:11


Ինչո՞ւ ՀՀԿ–ն քաղաքականությունն ու գործարարությունը տարանջատելու համար չի ուզում վերացնել մեծամասնական ընտրակարգը

Ինչո՞ւ ՀՀԿ–ն քաղաքականությունն ու գործարարությունը տարանջատելու  համար չի ուզում վերացնել մեծամասնական ընտրակարգը

Այսօրվա ասուլիսին անդրադառնալով ՀՀԿ նախընտրական ցուցակին՝  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասել է, թե ցուցակները կազմելիս հաշվի է առնվելու բոլորի կատարած աշխատանքը, ու ըստ  այդմ որոշումներ  են կայացվելու։

Հարցին, թե արդյոք գործարարները և ԱԺ–ի՝ տարին մեկ անգամ խորհրդարան մտնող պատգամավորները այլևս չե՞ն ընգրկվելու  ցուցակում, նա պատասխանել է, թե հաշվի է առնվելու  յուրաքանչյուրի աշխատանքը։

Պատասխանելով «7օր»–ի այն հարցին, թե ՀՀԿ–ի կողմից անընդհատ հնչում են, որ  գործարարությունն ու  քաղաքականությունը պետք է տարանջատվեն, իսկ  հայտնի՞ է, որ գործարարները հենց մեծամասնական ընտրակարգով են ընտրվում, այս պայքարից ելնելով՝ ՀՀԿ–ն արդյոք ինչո՞ւ չի ուզում միանգամից անցնել լրիվ համամասնական ընտրակարգի՝ իրականացնելու  համար  այդ նպատակը, Հովհաննես Սահակյանը  պատասխանել է, թե այդ գործարարները կարող են շատ հանգիստ  համամասնական ցուցակներում ընդգրկվել։

Հարցին, թե եթե ՀՀԿ–ն պատրաստ է իր ցուցակում չընդգրկել նրանց, ուրեմն խնդիրն այդ կերպ չի՞ հեշտանա՝ նա հակադարձել է, թե խնդիրը այն է՝ ՀՀԿ–ն գործարարներին չանցկացնի՞, թե՞ ընդհանարպես գործարարներ  չանցնեն։

–Մենք  կարծիք ենք հայտնում, որ բիզնեսը, գործարարությունը պետք է տարանջատվի քաղաքականությունից, և, այո՛, պետք է տարանջատվի, և՝ աստիճանաբար, որովհետև ցանկացած  կտրուկ փոփոխություն՝ լինի իշխանության, թե տնտեսության մեջ, կբերի որոշակի ցնցումների։ Այդ իսկ  պատճառով հայտարարել ենք, որ  սկզբունքային առումով կողմ ենք, որ տարանջատվի, և որոշակի առումով այս խնդիրը կարտացոլվի  մեր  համամասնական ցուցակում։ Բայց մեծամասնական առումով մենք ոչ մեկին  չենք կարող արգելել, որ  առաջադրվի։ Եվ միայն պատճառաբանել, որ այս խնդրի առումով մենք բերենք և  մեծամասնական ընտրակարգը վերացնենք, շատ թույլ պատճառաբանություն է, և դրա համար պետք չէ փոխել ընտրական համակարգը,–ասել է Հովհաննես Սահակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը