Կարծիք

19.02.2026 18:51


Բովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն

Բովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն

Այսօր տարածվեց «Եվրոպայի հայկական միությունների ֆորումի» հայտարարությունը, որով աջակցում են Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը և պատրաստակամ են նպաստելու Եվրոպայի հայ համայնքներում քննարկումների և ակտիվ ներգրավվածության ապահովմանը։

Անկեղծորեն հուսով եմ, որ որոշ քարոզիչներ չեն փոխի իրենց խոսույթը 180 աստիճանով և հիմա էլ չեն փորձի մեզ «արևմտամետության» մեջ մեղադրել։

Առաջիկայում սպասվում են աջակցության և բովանդակային քննարկումների նախաձեռնություններ նաև Միացյալ Նահանգների, Մերձավոր Արևելքի և աշխարհի տարբեր հայ համայնքներից, որովհետև այս գաղափարը բաժանարար գծեր և թշնամիներ չունի։ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը համախմբման, համակարգային լուծումների և ազգային վերածննդի մասին է։

Ուրախությամբ արձանագրում ենք, որ նախաձեռնությունը հասնում է իր նպատակներին և արձագանք է գտնում տարբեր համայնքներում։

Կցանկանայի ևս մեկ անգամ հիշեցնել Գագիկ Ծառուկյանի այն միտքը, որ «ռուսամետ», «արևմտամետ» բաժանումները իրականում միայն թուլացնում են մեզ և ջուր են լցնում թշնամու ջրաղացին։

Առաջարկում եմ խուսափել պիտակավորումներից, հրաժարվել ներկայումս առկա խոսույթից և կենտրոնանալ բովանդակության վրա, որովհետև խոսքը իսկապես երկարատև հետպատերազմյան վերականգնման ծրագրի մասին է, որը կարող է իրական արդյունք տալ միայն համատեղ աշխատանքի, համայն հայության մասնակցության և համախմբված ջանքերի շնորհիվ։

Շաքե Իսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը