ՀՀԿ պատգամավոր. «Այս պահին քաղաքական տեսանկյունից հարմար չէ անցնել լրիվ համամասնական ընտրակարգի»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով 100%–անոց համամասնական ընտրակարգի անցնելու պահանջին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասել է, թե այս պահին նման համակարգի անցնելը նպատակահարմար չէ ։
–Նախ, իրավական տեսկետից հարմար չէ, որովհետև նման ընտրակարգի անցնելու համար նախ պետք է որոշակի փոփոխություններ կատարել Սահմանադրությունում, հետո նոր Ընտրական օրենսգրքում, իսկ ժամկետների առումով նպատակահարմար չէ։ Մյուս պատճառը քաղաքականն է։ Այս պահին քաղաքական տեսանկյունից հարմար չէ անցնել նման ընտակարգի,–ասել է նա։ Հարցին, թե արդյոք սա իր անձնակա՞ն տեսակետն է, թե՞ կա նման քաղաքական որոշում, Հովհաննես Սահակյանը պատասխանել է, թե բնականաբար՝ կա քաղաքական որոշում, այլապես հակառակ քայլեր կիրականցվեր։

–Ես ուղղակի բացեցի որոշակի փակագծեր,–ասել է նա։
7or.am