Կարծիք

17.02.2026 21:39


Ալիևը ծաղրում ու թաղում է Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկը» (տեսանյութ)

Ալիևը ծաղրում ու թաղում է Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկը» (տեսանյութ)

Ադրբեջանի նախագահ Ալիևը, Մյունխենում անդրադառնալով Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու թեմային, կրկին պահանջել է, որ Հայաստանի սահմանադրությունից հանվի Անկախության հռչակագրի հիշատակումը, որպեսզի Փաշինյան Նիկոլի հետ թուղթ ստորագրի։ Այսինքն՝ այն պնդումը, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը պատկանում է Ալիևին, ևս մեկ անգամ հաստատում է Ալիևը։

Վերջինս պնդում է, որ այս հարցում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության մեջ մեծ փոխըմբռնում կա, թե ինչ պետք է արվի ու ինչ հերթականությամբ։ Ալիևը հասկացնում է, որ ՔՊ-ականներին հրահանգ տվել է, թե ինչ ճանապարհային քարտեզով պետք է շարժվեն։ Պատահական չէ, որ Նիկոլը խոսում է 4-րդ հանրապետությունից, հենց դա էլ նրան հնարավորություն է տալու ապամոնտաժելու 3-րդ հանրապետությունը ու 4-րդ հանրապետության անվան տակ թուրքաՀայաստան կառուցելու։

Բայց քանի որ հունիսի 7-ին Փաշինյան Նիկոլն այլևս իշխանություն չի ունենալու, ուստի, ժողովրդական լեզվով ասած, երկուսի մուրազները մնալու են փորերը։

Ալիևը նաև թաղում է Նիկոլ Փաշինյանի գովերգած «խաղաղության խաչմերուկը»՝ հասկացնելով, որ իր համար միջանցքի նշանակություն ունեցող TRIPP-ն է կարևոր, իսկ «խաղաղության խաչմերուկը» Փաշինյան Նիկոլը թող կառուցի մի ոտքով այն աշխարհում գտնվող Բայդենի վերադարձից հետո։ Այսինքն՝ երբեք։ Իսկ առանց Ադրբեջանի ներգրավվածության ու կոմունիկացիաների լիարժեք բացման Փաշինյան Նիկոլը սկի մի հատ բուդկա չի կարողանալու կառուցել, ուր մնաց տրանսպորտային խաչմերուկ։ Ալիևը, ըստ էության, հասկանցում է, որ որևէ ցանկություն չունի Հայաստանի շրջափակումը լիարժեք վերացնելու ու խորհուրդ է տալիս բավարարվել TRIPP-ով, որի օգտակար գործողության գործակիցը Հայաստանի համար, մեղմ ասած, խիստ անհասկանալի է։

Ստացվում է, որ հսկայական զիջումների ու կորուստների գնով Փաշինյան Նիկոլը ստացավ մի հատ փշալարերով շրջապատված միջանցք, այն էլ՝ ԱՄՆ-ի վերահսկողության ներքո։

ՔՊ-ի օգտին քվեարկելու մտադրություն ունեցողները պետք է ևս մեկ անգամ հիշեն, որ քվեարկելու են Հայաստանի 3-րդ հանրապետության ապամոնտաժման ու թրքաՀայաստան դարձնելու օգտին։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը