ՌԴ-ում ՀՀ դեսպանություն. «Մոսկվայի ռեստորանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 5 հայ»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 9-ին Մոսկվայի հարավ-արեւմտյան թաղամասի իտալական Il Pittore ռեստորանում բնական գազի արտահոսքի հետեւանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 37 անձանց մեջ կային հայեր։ Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ վիրավորները 5–ն են։
Մարկուսյան Ռոմա՝24տ., բժշկական օգնությունից հրաժարվել է:
Աղաջանովների ընտանիք՝ 52-ամյա Ելենա եւ 30-ամյա Վիկտորյա Աղաջանովները հրաժարվել են բժշկական օգնությունից, իսկ 3-ամյա Նիկա Աղաջանովան գտնվում է Մոսկվայի մանկաբուժության գիտահետազոտական ինստիտուտում: Նրա վիճակը գնահատվում է կայուն: Գրանցված է ք.Մոսկվայում:
Սիրանույշ Եղուսյան/Егусян՝ 36 տ., վիճակը կայուն է (միջին ծանրության):
Վերջինս գտնվում է Մոսկվայի Սկլիֆասովսկու անվ. գիտահետազոտական ինստիտուտում: Գրանցված է Տուլայի մարզում:
Մկրտչյան Ֆելիքս՝ 14 տ., առաջին բժշկական օգնություն ստանալուց հետո թեթեւ այրվածքներով դուրս է գրվել Մոսկվայի Սբ.Վլադիմիրի անվ. հիվանդանոցից:
Տուժածների քաղաքացիությունը ներկայումս ճշտվում է, նոր տեղեկատվության դեպքում կհայտնենք լրացուցիչ: