Քաղաքական

16.02.2026 10:10


Սուտն ու կեղծիքը դարձել են այս իշխանության այցեքարտերը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Սուտն ու կեղծիքը դարձել են այս իշխանության այցեքարտերը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Մեր երկրի թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է, երաշխավորված խաղաղության ապահովումը: Կարևոր է նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը: Այս մասին «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովում ասել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

«Այս իշխանությունները մարդկանց բազում խոստումներ տվեցին ու խաբեցին: Սուտն ու կեղծիքը դարձել են այս իշխանության այցեքարտերը:

Խաբում են բոլոր հարցերում: Խաբում են, թե, իբր, խաղաղություն են բերել, թե, իբր, մարդկանց սոցիալական վիճակը լավացրել են, թե, իբր, բիզնեսը զարգանում է, թե, իբր, թալան ու կոռուպցիա չկա:

Սրանք միտումնավոր մեր երկիրը թողել են առանց դաշնակիցների ու ժամանակավոր հրադադարը ներկայացնում են որպես խաղաղություն, Հայաստանի միակողմանի զիջումները հրամցնում են որպես հաղթանակ:

Արցախը դավաճանաբար հանձնեցին՝ դա ներկայացնելով որպես Հայաստանի ինքնիշխանության ապահովում և Ադրբեջանի պահանջած այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չտալու գին, բայց հա՛մ Արցախը հանձնեցին, հա՛մ միջանցքն են տվել:

Այսպես շարունակվելու դեպքում մենք պետականություն կարող ենք կորցնել:

«Մայր Հայաստանի» թիմն ունի լուծումներ անվտանգային, սոցիալ-տնտեսական և հանրային համերաշխության ապահովման հետ կապված: Մեր քաղաքական ուժի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը բազմիցս ներկայացրել է մեր գաղափարներն ու ծրագրերը: Դրանք առաջիկա ընտրությունների ժամանակ առավել հանգամանալից կներկացավեն ՀՀ քաղաքացիներին»,-ասել է Արեգնազ Մանուկյանը:

Այս խորագրի վերջին նյութերը