Քաղաքագետ. «2012թ.–ին ԼՂ գործընթացում լուրջ փոփոխություններ չեն լինի»
Այսօր հրավիրված ասուլիսում, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ այս տարի, եթե ֆորս-մաժորային իրավիճակներ չստեղծվեն, լուրջ փոփոխություններ չեն լինի։
Ինչ վերաբերում է Իրանի և Արևմուտքի, մասնավորապես, ԱՄՆ–ի լարված հարաբերություններին, քաղաքագետը կարծիք է հայտնել, որ պատերազմ դժվար թե սկսվի։ «Պարզապես ներկայիս վիճակը ԱՄՆ-ի կողմից փորձ է` ճնշելու Իրանի միջուկային ծրագրի զարգացումը։ Լարվածությունը կշարունակվի, սակայն կարծում եմ` այս ամենը պատերազմով չի ավարտվի»։