Լրահոս

10.01.2012 12:19


Բելգիայի թագավորը կկրճատի սեփական ընտանիքի ծախսերը

Բելգիայի թագավորը կկրճատի սեփական ընտանիքի ծախսերը

«Ֆրանս պրես» գործակալությունը հաղորդում է, որ Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդն առաջարկել է 2012–2013թթ. կրճատել թագավորական ընտանիքի անդամների ծախսերը։

Թագավորական ընտանիքը սեփական ծախսերը կրճատելու մասին հայտարարել է այն բանից հետո, երբ պալատի հասցեին քննադատություններ  են հնչեցվել 2010թ. խորհրդարանական ընտրություններում հաղթած «Ֆլամանդական նոր դաշինք» ազգայնական կուսակցության կողմից։

Քննադատություններից հետո թագավորը հայտարարել է, թե ինքնակամ աջակցում է  կառավարության կողմից ձեռնարկված տնտեսական միջոցառումներին։ Մանսվորապես, Ալբերտ Երկրորդը մտադիր է 2012թ. և 2013թ. հրաժարվել թագավորական ընտանիքին տրամադրվող լրավճարներից, որոնք 2010թ. կազմել են 11 մլն եվրո։

Այս խորագրի վերջին նյութերը