Աշխարհ

10.01.2012 11:51


Երկրաբաններն ուժեղ երկրաշարժ են կանխատեսում Ստամբուլում

Երկրաբաններն ուժեղ երկրաշարժ են կանխատեսում Ստամբուլում

«Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) առաջատար մասնագետ Թոմ Փարսոնսը և Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Ջոն Վիդալը Թուրքիայի տարածքում ուժգին երկրաշարժ են կանխատեսել։

Ըստ նրանց՝ մեծ է հավանականությունը, որ Ստամբուլի շրջանում կարող է գրանցվել 7,5-7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Թոմ Փարսոնսի խոսքերով՝ Ստամբուլում այդպիսի երկրաշարժի հավանականությունը 40-60% է։

Ջոն Վիդալն իր հերթին հայտարարել է. «Մեր դիտարկումները ցույց են տվել, որ Թուրքիայում և մասնավորապես Էգեյան ծովի շրջանում նկատվում է սեյսմիկ ակտիվություն։ Հետևաբար երկրաշարժի ռիսկի մեծ հավանականություն գոյություն ունի նաև Իզմիրում»։

Տեղեկացնենք, որ 1999թ. օգոստոսի 17-ին Մարմարա ծովի շրջանում գրանցվել էր Թուրքիայի ամենաավերիչ երկրաշարժերից մեկը, որի ուժգնությունը կազմել էր 7,4 մագնիտուդ։ Երկրաշարժի հետևանքով, պաշտոնական տվյալներով, զոհվել էր մոտ 18 000 մարդ, երկրաշարժի պատճառած վնասը կազմել էր 8,5 մլրդ դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը