Թուրքիայի վարչապետ. «Սիրիային կրոնական և էթնիկ պատերազմ է սպառնում»
Ցանկացած պահի Սիրիայում կարող է զանգվածային քաղաքացիական պատերազմ սկսվել կրոնական և էթնիկական հողի վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։
Ելույթ ունենալով Անկարայում՝ Էրդողանը կրկին դատապարտել է Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի վարչակարգը՝ նրան մեղադրելով սեփական քաղաքացիներին անողոքաբար սպանելու համար։
Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան առաջատար դեր կստանձնի սիրիական ճգնաժամի կարգավորման գործում, որը սպառնում է նաև թուրքական շահերին։
Կիրակի Արաբական երկրների լիգան Դամասկոսին կոչ է արել լիգայի դիտորդներին բավարար պայմաններ տրամադրել Սիրիայում գտնվող առաքելությունն իրականացնելու համար։