Կարծիք

12.02.2026 19:13


Ձյունն ու անձրևը մաքրել են ՔՊ-ական ասֆալտը (տեսանյութ)

Ձյունն ու անձրևը մաքրել են ՔՊ-ական ասֆալտը (տեսանյութ)

Գարնան նախաշեմին Երևանի փողոցները հիշեցնում են Ստալինգրադը՝ ռմբակոծություններից հետո։ Մի քիչ ուշադիր չլինելու դեպքում կարող է մեքենայի կեսը կորցնես փողոցներում առաջացած հսկայական փոսերի մեջ։ Մարդիկ ահռելի նյութական կորուստներ են կրում։

ՔՊ-ական իշխանությունը 8 տարի է՝ գովազդվում է ասֆալտի ֆոնին, քիչ էր մնացել ՔՊ-ի լոգոյի վրա ասֆալտ պատկերեն։ Սակայն վերջին 10 տարիների ընթացքում չեմ հիշում մի տարի, որ Երևանի փողոցներն այս կերպ այլանդակվեին։ Հիմնական պատճառն անորակ փողոցաշինությունն ու ասֆալտն է։ Օրինակ, կարող է լինել նորմայից քիչ բիտումի օգտագործում, ասֆալտի ծածկը նորմայից բարակ անելը, ջրահեռացման համակարգի անտեր վիճակը և այլն։

Ուղղակի այս տարի ՔՊ-ականների ու մասնավորապես Տիգրան Ավինյանի բախտը չբերեց՝ առատ ձյուն ու անձրև տեղաց, ու ՔՊ-ականների արած անորակ աշխատանքը ջրի երես դուրս եկավ։

Փողոցների անորակ ասֆալտապատում կարող է լինել հիմնականում երկու պատճառով՝ միլիոնավոր դոլարների հասնող կոռուպցիա կամ նորմալ աշխատելու անկարողություն։

Թե Ավինյան Տիգրանի խմբակի պարագայում ավելի շատ որ տարբերակի հետ գործ ունենք, կբացահայտվի իշխանափոխությունից հետո։

Տեսանյութում մի փոքր հատված է Հրազդանի Մեծ կամրջի (ժողովրդական լեզվով՝ Կիևյան կամուրջ) այլանդակված ասֆալտից։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը