Կարծիք

12.02.2026 15:53


Ազգը քաղաքական կատեգորիա է, որի համար այն պետք է դառնա սոցիում՝ հանրություն

Ազգը քաղաքական կատեգորիա է, որի համար այն պետք է դառնա սոցիում՝ հանրություն

Ազգը քաղաքական կատեգորիա է, որի համար այն պետք է դառնա սոցիում՝ հանրություն, որը ձևավորվում է հավաքական գիտակցության միջոցով, որը ներառում է ընդհանուր հավատալիքներ, արժեքներ և նորմեր, որոնք գոյություն ունեն առանձին անհատներից վեր։

Սոցիոլոգիայի, որպես գիտության, հիմնադիր Էմիլ Դյուրկհեյմի համար հասարակությունը նախ և առաջ բարոյական իրականություն է։ Ըստ Դյուրկհեյմի, առանց ընդհանուր բարոյական արժեքների ազգը քայքայվում է անհատների բազմության։

Ըստ Մաքս Վեբերի Ազգը մարդկանց խումբ է, որը միավորված է ընդհանուր ճակատագրի հավատով, ոչ թե օբյեկտիվ հատկանիշներով (արյուն, լեզու, տարածք)։

Բենեդիկտ Անդերսոնն իր ՛՛Երևակայական Հանրություններ՛՛ աշխատությունում ասում է, որ Ազգը երևակայական համայնք է․ մարդիկ երբեք չեն ճանաչի իրենց ազգակիցների մեծ մասին, բայց մտովի կապ են զգում նրանց հետ։

Իմաստն այն է, որ երբ փորձում եք ազգն ու պետությունը բերել զուտ ռազիոնալ դաշտ, ինչպես այն, որ պետությունը լավ ապրելու համար է, կամ Հայրենիքը միջազգային պայմանագրերով է որոշվում, քանդվում է այն երևակայական, զգայական հիմքն, առանց որի չի կարող գոյություն ունել Ազգ և Պետություն:

Հայաստանն ութ տարի ղեկավարող Մոլագարի ամենամեծ վնասը բարոյականության քայքայումն էր, բոլոր գրված ու չգրված նորմերի փլուզումը, Եկեղեցու սրբապղծումը, սահմանադրության չեղարկումը, դատարանների հեղինակազրկումը, Սուտը պետական քաղաքականության հիմքում դնելն, իր նմանների բուծումն արդեն արտադրական քանակության, մարդկանց պատերազմի վախի միջոցով պատանդ վերցնելը:

Խնդիրն այն է, թե արդյոք մենք կկարողանանք կատարվածը ռեֆլեկսիայի ենթարկել, իմաստավորել այս ութ տարիների ընթացքում կատարվածն՝ ինչու այսպես ստացվեց ու անել ռազմավարական հետևություններ:

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը