Կարծիք

12.02.2026 11:37


Երևանը կրկին լճերի մեջ է (տեսանյութ)

Երևանը կրկին լճերի մեջ է (տեսանյութ)

Մի քիչ ձյուն, մի քիչ հալոցք, մի թեթև անձրև և ամբողջ քաղաքը հա՛տնվում է ջրի մեջ, ոչ թե բնական աղետի պատճառով, այլ՝ քաղաքային կառավարման ձախողման պատճառով։

Ո՞նց պետք է մարդիկ անցնեն փողոցը, երբ մայթից մայթ հասնելը վերածվել է ջրային արգելքներով պայքարի։

Երեխաները ո՞նց հասնեն մանկապարտեզ ու դպրոց, երբ ծնողները ստիպված են մեքենաների հոսքի մեջ, ջրերի միջով՝ վտանգելով իրենց կյանքը, մի կերպ թռչկոտալ տարբեր տրամաչափի լճակներում։

Մինչդեռ արդեն 8 տարի շարունակ համայնքային բյուջեներ են ծախսվել «բարեկարգման» անվան տակ, բայց ջրահեռացման համակարգը փաստացի չի գործում։

Փողերը մսխվում PR-ի վրա, իսկ Երևանը մնում է տարբեր խնդիրներով լճացած։

«Մայր Հայաստան» դաշինքի մասին Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը