«Մանչեստեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը մտադիր է առաջադրվել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում
«Մանչեստեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան մտադիր է առաջադրել իր թեկնածությունը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում։ Այս մասին գրում է «Liberation»–ը։
Ներկայումս նա զբաղված է ոչ պակաս, քան 500 մարդկանց ստորագրություններ հավաքելով, որոնք իշխանության տարբեր մակարդակներում զբաղեցնում են ընտրական պաշտոններ։ Սա ֆրանսիական օրենսդրության պահանջն է։ Կանտոնան արդեն նամակներ է ուղարկել Ֆրանսիայի հարյուրավոր քաղաքապետների՝ խնդրելով նրանց աջակցությունը։
Անհրաժեշտ քանակի ստորագրությոնները Կանտոնան պետք է հավաքի մինչև փետրվարի վերջը։ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունենալու ապրիլի վերջին, իսկ երկրորդ փուլը, եթե անհրաժեշտություն լինի, մայիսի սկզբին։