Հեքիաթի հայտնի հերոսի նման մենք կանգնած ենք մի կետում, որից ճանապարհը բաժանվում է երեք մասի: Մենք պետք է ընտրենք, թե որ ճանապարհով պետք է շարունակենք մեր ընթացքը: Եթե աջ գնանք, ապա աստիճանաբար կկարողանանք ազատվել մեզ պատած ախտերից, կդնենք Նոր Հայաստանի հիմքերը, կստեղծենք առողջ մրցակցություն ունեցող տնտեսական համակարգ, ժողովրդավարական պետություն, որտեղ որեւէ մեկն անգամ չի մտածի ընտրակեղծիքների կամ տարատեսակ բռնությունների եւ օրինախախտումների մասին: Եթե շարժվենք դեպի աջ, ապա մեր հարեւանները եւ աշխարհը մյուս երկրները, այդ թվում եւ գերտերությունները կփոխեն վերաբերմունքը մեր երկրի հանդեպ: Մեզ մնում է միայն ճիշտ ընտրություն կատարել եւ վերջ:
Մեզ ընդամենը պետք է մի հստակ գնահատել իրավիճակը։ Առաջին հերթին պետք է ավելի լուրջ վերաբերվենք խորհրդարանական ընտրություններին: Անկեղծ լինենք, վերջին մի քանի խորհրդարանական ընտրություններին մենք նայել ենք մատների արանքով: Հետեւանքները հայտնի են։
Ընդամենը մի քանի ամիս հետո քվեախցիկներում մենք պետք է ընտրենք մեր եւ մեր երեխաների ապագան: Խորհրդարանական ընտրությունները 2012-ի ամենակարեւոր իրադարձությունն է լինելու: 2013-ի նախագահական ընտրությունների ընթացքը եւ ելքը կանխորոշելու են խորհրդարանական ընտրությունները: Իսկ խորհրդարանական ընտրությունների ելքը կանխորոշվելու է մինչեւ ընտրության օրը: Նրանք, ովքեր այսօր մեծ ջանադրությամբ նախապատրաստվում են հերթական ընտրաաճպարարությանը եւ մտածում, թե ինչպես գողանան ընտրողների ձայները, պետք է այնպես անել, որ առաջիկա մեկ կամ երկու ամսվա ընթացքում վերջանականապես համոզվեն, որ դա հնարավոր չէ։ Այստեղ խնդիր ունեն պատասխանատու ուժերը։
Դժվար չէ կռահել, որ վարչախմբի ծառաները ավելի մեծ ակտիվությամբ կսկսեն իրենց երգն այն մասին, թե միեւնույնն է ոչինչ չի ստացվի, որ մենք այլեւս դատապարտված ենք ապրել խավարում, որ մեր բախտն էլ այսպիսին է: Մենք այս հնարքներին քաջ ծանոթ ենք, եւ վստահեցնում եմ, որ այս աճպարարություններն այլեւս չեն աշխատելու: Եթե եգիպտացին ու լիբիացին է փոխում իր կյանքը, ապա մենք ումի՞ց ենք պակաս:
Նեոբոլշեւիկները, որոնց առաջնորդում են Սերժ Սարգսյանը եւ Տիգրան Սարգսյանը փորձելու են հայ մարդուն համոզել, թե իշխանության դեմ խաղ չկա: Այս ու այն կողմից կարող ենք լսել հուսահատեցնող արտահայտություններ, բայց դա ձեռնտու է միայն իշխանությանը։
Այժմ բոլոր առողջ ուժերի խնդիրը պետք է լինի ամեն ինչ անել, որ Հայաստանը հայտնվի որակապես այլ, ավելի բարձր մակարդակի վրա` խուսափելով արյունալի լիբիական եւ եգիպտական սցենարներից: Այսուհանդերձ, այստեղ շատ բան կախված է վարչախմբի գործելաոճից: Եթե նրանք համառորեն չնկատեն առկա իրավիճակը եւ շարունակեն քշել իրենց էշը, հավատալով իրենց իսկ ստերին եւ կեղծեն ընտրությունների արդյունքները, ապա հեղափոխական իրավիճակն անխուսափելի կլինի: Մի՞թե մենք այնքան թույլ ենք, որ դառնալու ենք Սերժ Սարգսյանի, նրա վարչապետի եւ փեսայի արկածախնդիր ծրագրերի զոհերը: Կարծում եմ` ոչ: Գնալով բոլորը, այդ թվում եւ Սերժ Սարգսյանը, համոզվելու են, որ իրենց թիմին չի հաջողվելու ստանալ կառավարելի խորհրդարան:
Արդեն այսօր պարզ է, որ Սերժ Սարգսյանի թիմը պարտվելու է: Մնում է կռահենք հաշիվը, բայց դա արդեն էական չէ: Մարզական լեզվով ասած՝ որեւէ մեկը չի կարող հույսեր կապել մի թիմի հաղթանակի հետ, որը տապալել է ուսումնամարզական հավաքը, սխալ տրանսֆերային քաղաքականություն է վարել, եւ որ ամենակարեւորն է, ոչ համապատասխան մարզիչ ընտրել:
Որքան էլ ցանկանանք մեզ հավատացնել, որ այն իշխանությունը, որը տապալել է ներքին եւ արտաքին քաղաքականությունները կարող է հաղթանակի հասնել խորհրդարանական ընտրություններում, միեւնույնն է, բանականությունը հուշում է, թե ինչ է մեզ սպասվում արդեն այս տարվա մայիսին: Յուրաքանչյուր ոք, ով մտնի քվեախցիկ, հիշելու է, թե վերջին մի քանի տարիների ընթացքում որքան է վատացել իր կյանքը, հիշելու է աննախադեպ գնաճը, հիշելու է Հայաստանը լքած իր հարազատներին եւ ընկերներին եւ քվեարկելու է Նոր Հայաստանի օգտին, այն Հայաստանի, որտեղ մարդիկ ապրելու են հավատով վաղվա օրվա հանդեպ եւ այլեւս չեն մտածելու արտագաղթի մասին:
Մենք պետք է ընտրենք աջ ճանապարհը եւ շարժվենք առաջ: Մյուս երկու ճանապարհները մեզ տանելու են դանդաղ կամ արագ կործանման: Մենք սխալվելու եւ ծուլանալու իրավունք չունենք, և վստահ եմ, որ հաղթելու ենք բոլորս:
Այս մայիսին հաղթելու են բոլորը

Գեղամ Նազարյան