Բաքվի դատարանը հրապարակել է Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված Արցախի ղեկավարների դատավճիռը
Բաքվի դատարանը հրապարակել է Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ կայացված դատավճիռը։
***
Բաքվում ապօրինաբար գերության մեջ պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
***
Բաքվում ապօրինաբար գերության մեջ պահվող ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։
***
Բաքվի դատարանը ապօրինաբար գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանին դատապարտեց ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
***
Արցախի Խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը նույնպես դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
***
Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին ևս Բաքվի դատարանը դատապարտեց ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
***
Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
***
Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանին ևս Բաքվի դատարանը շինծու գործով դատապարտեց ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշենք, որ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, քանի որ ադրբեջանական օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց դատապարտել ցմահ ազատազրկման։
***
Մադաթ Բաբայանը դատապարտվեց 19 տարի, Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարի, Դավիթ Ալլահվերդյանը՝ 16 տարի: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ նրանք գերեվարվել էին Արցախի վերջին պատերազմից հետո, Արցախի հայաթափման ժամանակ՝ 2023 թվականի սեպտեմբերին, և մինչև հիմա Բաքվի բանտում տեղի էր ունենում շինծու «դատավարություն»:
Բաքվի դատարանը հրապարակել է Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված Արցախի ղեկավարների դատավճիռը
Բաքվի դատարանը հրապարակել է Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ կայացված դատավճիռը։
***
Բաքվում ապօրինաբար գերության մեջ պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
***
Բաքվում ապօրինաբար գերության մեջ պահվող ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։
Բաքվի դատարանը ապօրինաբար գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանին դատապարտեց ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Արցախի Խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը նույնպես դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին ևս Բաքվի դատարանը դատապարտեց ցմահ ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
***
Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանին ևս Բաքվի դատարանը շինծու գործով դատապարտեց ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշենք, որ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, քանի որ ադրբեջանական օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց դատապարտել ցմահ ազատազրկման։Հիշեցնենք, որ նրանք գերեվարվել էին Արցախի վերջին պատերազմից հետո, Արցախի հայաթափման ժամանակ՝ 2023 թվականի սեպտեմբերին, և մինչև հիմա Բաքվի բանտում տեղի էր ունենում շինծու «դատավարություն»: