Վալենտին, դիմակահանդես, Նիցցա․ երեւանցիների փողերով Ավինյանի մտերմուհիները մեկնում են Ֆրանսիա
Վալենտինին քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել է Երեւանի բյուջեի հաշվին իր մտերմուհիներին գործուղել Ֆրանսիա՝ դիմակահանդեսի մասնակցելու։
«Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ հայտնված փաստաթղթում գրված է, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Մարինա Աղաջանովան եւ Երեւանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թեւանյանը փետրվարի 13-15-ը ներառյալ կգործուղվեն Ֆրանսիայի Նիցցա քաղաք՝ «Կեցցե՛ թագուհին» դիմակահանդեսին մասնակցելու համար։ Փաստաթղթում նշված է, որ գործուղման ծախսերն իրականացվում են Երեւանի բյուջեի միջոցների հաշվին, բացառության՝ գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը։
Այս գործուղման իրավաչափությունն ու նպատակահարմարությունը լուրջ հարցեր է առաջացնում։ Ի՞նչ գործ ունեն Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները Նիցցայի «Կեցցե՛ թագուհին» դիմակահանդեսում, նրանց մասնակցությամբ ի՞նչ քաղաքային խնդիր է լուծվում, ո՞րն է այս գործուղման հանրային շահը, եւ ամենակարևորը՝ ինչո՞ւ է դրա համար վճարում երևանցին։
Փաստացի խոսքը գնում է ոչ թե աշխատանքային անհրաժեշտությունից բխող գործուղման, այլ «էլիտար ժամանցի» մասին, որը պաշտոնական փաստաթղթում ներկայացվում է նաեւ «քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում փորձի փոխանակում»։ Եթե անգամ գիշերավարձը հոգում է հրավիրող կողմը, մնացած բոլոր ծախսերը՝ ճանապարհածախս, օրապահիկ, ծառայողական այլ վճարներ, իրականացվում են Երևանի բյուջեի հաշվին։
«Կեցցե՛ թագուհին» դիմակահանդեսին մասնակցող տիկնայք Ամանորին միլիոնների պարգեւավճար են ստացել, եթե «Սիրո տոնը» ուզում էին Ֆրանսիայում նշել՝ բարոյական կլիներ, որ այն կազմակերպեին ոչ թե երեւանցիների հաշվին, այլ իրենց միջոցներով։ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները դեկտեմբերին շուրջ 635 միլիոն դրամ պարգևավճար են ստացել։
Ամենախոշոր պարգևավճարները ստացել են հենց քաղաքապետի մտերիմները՝ պայմանավորված նաեւ իրենց զբաղեցրած պաշտոններով։ Այսօր նույն անձինք, ովքեր արդեն իսկ օգտվել են հսկայական պարգևավճարների, նորից հայտնվում են արտոնյալ վիճակում՝ մեկնելով Ֆրանսիա՝ պետական միջոցների հաշվին, եւ այս ամենը տեղի է ունենում տրանսպորտի թանկացման, գույքահարկի, աղբահանության թանկացման, բակերի եւ փողոցների անմխիթար վիճակի ֆոնին։

Լիա Սարգսյան