Կարծիք

03.02.2026 10:10


Երևանի թանկարժեք ասֆալտապատված փողոցները վերածվել են «խրամատների»

Երևանի թանկարժեք ասֆալտապատված փողոցները վերածվել են «խրամատների»

Մի քանի «անկանխատեսելի» ձյուն, ու քաղաքի փոսերը պատրաստ են, քանի որ ասֆալտը, որի անվան տակ «իշխանությունը» պարծենում ու թմբկահարում է, թե աննախադեպ ճանապարհաշինությամբ է զբաղվում, որակ չունի։

Ստել ու կեղծել էլ չի ստացվում, քանի որ քաղաքացիներն, ամեն պահի քաղաքում մեքենա վարելիս, տեսնում են ու ֆինանսապես կրում են անորակ ասֆալտի բացասական հետևանքները։

Ասֆալտը, դա՛ ասֆալտ է։

Ո՞ւր են մեր բոլորիս վճարած գույքահարկից հավաքագրած միլիարդավոր դրամները։

Ուրա՞ մսխվել փոսալցման ու ասֆալտապատման համար հատկացված 4 մլրդ 292 մլն դրամը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը