Կարծիք

02.02.2026 20:36


Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում

Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում

Էսպես ինչքա՞ն է շարունակվելու, մինչ դուք, պարոնա՛յք և տիկնա՛յք քպ-ական չինովնիկներ, ձեր միլիոնավոր աշխատավարձերն ու 3-ից 7 միլիարդ պարգևավճարն եք մսխում, մեր քաղաքացիները մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում, մինչև ե՞րբ եք տզրուկի պես արնաքամելու մեզ, հերի՛ք է, բա՛վ է, մարդկանց խնդիրներին ականջալուր եղե՛ք, էդքան լափելուց կտրաքեք, մեղք եք…

Վարդաշենի անմխիթար վիճակում գտնվող հանրակացարանների մասին գիտենք բոլորս, տեղյակ ենք նաև, որ ժամանակ առ ժամանակ փլուզումներ են լինում, այս Ամանորին էլ փլվել էր բնակարաններից մեկի տանիքը, անցյալ ուրբաթ օրը՝ կրկին փլուզում, հենց նոր դղրդոցով փլվել է պատերից մեկը, բարեբախտաբար երեխաները դրսում չեն եղել և մարդկային վնաս չունենք ու էսպես մինչև ե՞րբ…

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը