Քաղաքական

01.02.2026 21:41


Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.am

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.am

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ: Ընտրվել է խափանման միջոց, պաշտոնավարումը կասեցվել է: Այս մասին գրում է Հետքը։

Քննչական կոմիտեից անուն չհայտնեցին, սակայն մամուլի խոնակ Կիմա Ավդալյանն ասաց, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին վերաբերող քրեական հետապնդման որոշում է կայացվել: Մասնավորապես՝ դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Մեր աղբյուրները հայտնում են, որ դեպքը կապված է գնման մրցույթ չհայտարարելու՝ դատարանի որոշումը չկատարելու հետ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Այս խորագրի վերջին նյութերը