Կարծիք

29.01.2026 21:46


Ինչ խնդրի առաջ են հայտնվել ՔՊ-ն և նրա թիկունքում գտնվող «հզոր ուժերը»

Ինչ խնդրի առաջ են հայտնվել ՔՊ-ն և նրա թիկունքում գտնվող «հզոր ուժերը»

Ինչ խնդրի առաջ են հայտնվել ՔՊ-ն և նրա թիկունքում գտնվող ՛՛հզոր ուժերը՛՛: Դրանց անվանենք պայմանական ՔՊ:

Պայմանական ՔՊ-ն հասկանում է, որ իրենք վերարտադրվոլու համար ունեն երկու տարբերակ.

1. հնարավորինչ քիչ մարդ մասնակցի ընտրություններին, որի արդյունքում ՔՊ-ն վերարտադրվելու շանս կարող է ստանալ,

2. ՛՛բոլորից զզվել ենք՛՛ էլեկտորատի ձայների մի մասը, եթե, այնուամենայնիվ, մասնակցեն ընտրություններին, հետագայում գումարվի ՔՊ-ին:

Այս ընթացքում նման պրոքսի նախաձեռնություններ պետք է գեներացվեն: Դրանցից մեկն արդեն ստեղծվել է՝ ՛՛Բոլորին Դեմ Եմ՛՛ անվանումով, արհեստական տրամաբանությամբ:

1. 2018 թվականից այս կողմ ՛՛Կայուն Մեծամասնության՛՛ հոդվածը չի գործել, որովհետև ՔՊ-ն ընտրությունների արդյունքում է այդ կայուն մեծամասնությունը ստացել: Այսինքն, 2018-ից ի վեր, այդ մեխանիզմը որևէ ազդեցություն չի ունեցել: Դա չէ մեր այսօրվա վիճակի պատճառը:

2. Մյուս թեզը, որ ընտրական շեմը իջեցնել 1 տոկոսի, անիմաստ պահանջ է, որի մասին խոսելն ավելորդ է: Այսինքն, բացարաձակապես բացակայում է երկրի առջև ծառացած մարտահրավերների որևէ լուծման ակնարկ: Գործ ունենք ապաքաղաքական, ոչ այժմեական, անտրամաբանական նախաձեռնության հետ:

Սակայն, այդ նախընտրական ՛՛ծրագրի՛՛ ամբողջ իմաստն այն է, որ, ըստ հեղինակների, ԱԺ անցած որևէ ուժ, եթե համաձայնվի այդ պահանջներին, նրա հետ կոալիցիա կկազմեն, եթե իրենց հնարավոր ձայների պահանջն առաջանա: Ինչը կխանգարի պայմանական ՔՊ-ին այդ անիմաստ պահանջներն ընդունել ու վերարտադրվել, եթե նման տարբերակ ստեղծվի, բնականաբար՝ ոչինչ:

Ի դեպ, 2018-ի նմանատիպ մի ծրագիր, ավելի հիմնավոր ու լուրջ, այդ նախաձեռնողներից մի մասը ներկայացրել էր Փաշինյանին ու, չնայած արված հավաստիացումներին, չի իրականացվել, ավելին, առաջարկի մի հատվածը օգտագործվել է գռեհկացված ու այլասերված եղանակով: Փաստորեն, նույն ՛՛ֆիլմի՛՛ կրկնօրինակն են փորձում իրականացնել, սակայն արդեն անիմաստ սցենարով:

Մանիպուլյացիան չափազանց պարզունակ է, սակայն որքան պարզունակ, այնքան որոշ մարդկանց համար գրավիչ ու ՛՛հասկանալի՛՛:

Նման պրոքսի նախաձեռնություններ, մոտ ժամանակները, ևս կլինեն:

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը