Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի»
Սիրելի երեւանցիներ, Երեւանի ավագանու <<Մայր Հայաստան>> խմբակցությունը վերջին տարիներին բազմիցս բարձրաձայնել է ապաստարանների խնդիրը, որոնք կա՛մ չկան (դպրոցների ու մանկապարտեզների մեծ մասում, անգամ` հիմնանորոգված), կա՛մ, եթե կան, ապա, իբրեւ այդպիսիք, ենթադրվում են բազմաբնակարան շենքերի նկուղները, որոնց մեծագույն մասը տիրապետվում են բնակչության չնչին տոկոսի կողմից։ Դրանք, գերազանցապես, չեն համապատասխանում ապաստարանի մինիմալ ստանդարտներին։ Ինչ վերաբերում է բնակչության մեծ մասի անվտանգությանը, ապա վերջիններս մնացել են ֆիզիկական վատ վիճակում գտնվող, լքված ու անբարեկարգ նկուղների հույսին, որոնց վթարային վիճակների մասին ամենօրյա ահազանգեր է ստանում խմբակցությունը։
Այս առումով զավեշտ են դառնում քաղաքային իշխանությունների հրահանգով շենքերի մուտքերին փակցված, գրեթե ոչինչ չասող <<տեղեկատվական>> ցուցանակները...
Իրավիճակի վրա լույս է սփռում նաեւ այն հանգամանքը, որ հարկատուներից համառորեն քերված հսկայական բյուջեից ահռելի գումարներ մսխելու ֆոնին (իբրեւ պարգեւավճար կամ անաշխատ եկամուտ) քաղպաշտպանության ոլորտին հատկացվում են չնչին գումարներ. մասնավորապես, 2025թ. նախատեսված 79մլն. դրամի դիմաց (ճշտված պլանով հաստատված` 104 մլն.) 9 ամսում ծախսվել է ընդամենը 31,7 մլն. դրամ գումար, որից 17 մլն.-ը` միայն վարչական բյուջե...
Համադրելով քաղաքային բյուջեի` քաղպաշտպանությանը նվիրված հոդվածի բովանդակությունը, որում ապաստարանների մասին բառ անգամ չկա, ինչպես նաեւ քաղաքապետի` 2025թ. հ.32-Ա Որոշումը (09.01.25) փաստացի իրողության հետ` ակամա գալիս ենք եզրակացության, որ
1. Օրվա իշխանությունների համար քաղաքացին, նրա անվտանգությունն ու ապահովությունը զրո խնդիր են
2. Թե քաղաքային, թե կենտրոնական իշխանությունը չեն հասկանում` ինչ պիտի անեն այս ոլորտում
3. Ոլորտի կառավարման լիազորությունների բաշխումը համայնքի ու կառավարության միջեւ սողանցք է թողնում պատասխանատուների համար` ըստ նպատակահարմարության` խուսանավելու, եւ խնդրի լուծումը պասերով միմյանց փոխանցելու...
Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ այս ոլորտում եւս նորաձեւ է ժողովրդական աֆշհանրահայտ ասացվածքի` <<Ով չաշխատի` նա ուտի>> տարբերակը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից