Քաղաքական

28.01.2026 13:13


Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ)

Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ)

Մեր երկիրը պաշտպանելու համար ստեղծված բանակն այսօր ունի բոլորիս պաշտպանության կարիքը։

2018–ի մայիսի 9–ից սկսած «թավշյա» իշխանությունը հարձակվել է մեր բանակի վրա։ Սրանք մեր հաղթանակած բանակը դարձրեցին պարտված՝ զրոյացնելով բոլորիս ձեռքբերումներն ու տոնական օրերը։

Սկզբում տապալեցին բանակցային գործընթացը, հետո բերեցին պատերազմ ու պարտություն։ Դրան հաջորդեց Արցախը հանձնելու դավադիր քայլը։ Հիմա հասել են Սյունիքին։

Այսօր այնպիսի վիճակում ենք, որ մե՛նք պետք է պաշտպանենք բանակն օրվա իշխանությունից, որպեսզի մեր բանակն էլ կարողանա մեզ պաշտպանել։

«Մայր Հայաստան» կուսակչության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը