Լրահոս

09.01.2012 14:20


Ա. Պողոսյան. «Նախատոնական գներն այնքան բարձրացան, որ այլևս նոր թանկացումների իմաստ չկա»

Ա. Պողոսյան. «Նախատոնական գներն այնքան բարձրացան, որ այլևս նոր թանկացումների իմաստ չկա»

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Արմեն Պողոսյանը, «7օր»–ի հետ զրույցում խոսելով նախատոնական և հետտոնական թանկացումներից, նշել է, որ իրենց ուսումնասիրությունների համաձայն՝ տեղական արտադրության ծխախոտը շատ անսպասելի թանկացավ։

–Եթե 110 դրամանոց ծխախոտը տասը դրամով թանկանում է, դա համարյա 10% է, ինչը բավական մեծ թռիչք է։

Նրա խոսքերով՝ նախատոնական գներն այնքան բարձրացան, որ նոր թանկացումներն այլևս անիմաստ են։ Ըստ Ա. Պողոսյանի դիտարկման՝ նախատոնական թանկացումները կազմել են 5–7%։

Համեմատելով 2010թ. և 2011թ. նախատոնական թանկացումները՝ «Սպառողների ասոցիացիայի» նախագահը կարծում է, որ նախորդ տարվա «աժիոտաժային երևույթների» համեմատ այս տարի թանկացումներն ավելի նվազ էին։

Հարցին, թե հատկապես որ ապրանքների գներն էին այս տարի ավելի բարձր, Ա. Պողոսյանն առանձնացրել է մսամթերքը՝ հատկապես բուդը, քաղցրավենիքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը