Կարծիք

26.01.2026 12:03


Քաղաքային ոչ լեգետիմ «իշխանությունը» ստի ու կեղծիքի նոր բարձունք գրավեց

Քաղաքային ոչ լեգետիմ «իշխանությունը» ստի ու կեղծիքի նոր բարձունք գրավեց

Հարգելի՛ երևանցիներ,

Քաղաքային ոչ լեգետիմ «իշխանությունը» այսօր ստի ու կեղծիքի նոր բարձունք գրավեց..

Հայտարարեց, որ ձնամաքրման աշխատանքները կատարել են բավարար ու քաղաքը սահադաշտ վերածվելու մեր բոլորիս պնդումը սուտ է։

Հայտարարեց, որ աշխատանքներին միացել են տասնյակ ձնամաքրման աշխատանքներ կատարող տեխնիկա, ու 1000 տոննա աղ է օգտագործվել։

Փաստորեն, բացի այն, որ մեղադրում են քաղաքացիներին, տնտեսվարողներին, մեզ՝ բոլորիս, ձյունն ու սառույցը սեփական միջոցներով չմաքրելու մեջ ու դրա դիմաց տուգանելով, հիմա էլ ասում են՝ դուք բոլորդ տեսողության հետ խնդիր ունեք՝ լավ չեք տեսնում մեր «աշխատանքը»։

Ստի ու կեղծիքի կայսերներ…

Ալան-թալանի մաստեր կլասներ…

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը