Վատիկանն իր կարդինալների կենսագրության տվյալներն արտագրում է «Վիքիպեդիա»–ից
Հունվարի 6-ին Վատիկանում 22 նոր կարդինալ է նշանակվել։ Լրագրողները պաշտոնական Վատիկանին խնդրել են ուղարկել այդ հոգևորականների կենսագրությունները։ Պարզվել է, սակայն, որ Վատիկանի կողմից ուղարկված կենսագրական տվյալները արտագրվել են «Վիքիպեդիա» էլեկտրոնային ազատ հանրագիտարանից։ Սա, բնականաբար, չի վրիպել լրագրողների ուշադրությունից։ Այս մասին գրում է «The Guardian»–ը։
Լրագրողները նկատել են, որ ուղարկված հաղորդագրությունը պաշտոնական ոճով չէ, բացի այդ, կենսագրական որոշ սխալներ կան։
Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, թե այս ամենը պայմանավորված է անհրաժեշտ շտապողականությամբ, իսկ նոր՝ լրացված ու թարմացված պաշտոնական հաղորդագրությունն իրենց էլեկտրոնային կայքում կտեղադրեն ամենամոտ ապագայում։ Ներկայացուցիչը նաև նշել է, որ ուղարկված հաղորդագրության մեջ ոչ մի տեղ չի շեշտվում, թե այն պաշտոնական բնույթ ունի։ Ավելին՝ նշված է, թե հաղոդրագրությունը «ոչ պաշտոնական» է։
Զարմանալին այն է, որ Վատիկանի գրադարանն ամենահարուստերից մեկն է աշխարհում, և ուղղակի անհասկանալի է, թե ինչու է կաթոլիկ եկեղեցու կենտրոնը ապավինել «Վիքիպեդիա»–ի օգնությանը։