Քաղաքական

23.01.2026 15:46


Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ)

Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը և նրա կողմից շռայլ պարգևատրումներ ստացողները շատ են սիրում խոսել ինքնիշխանությունից։ Բայց որքան շատ են խոսում, այնքան Հայաստանի ինքնիշխանությունը նվազում է։ Եվ որպեսզի այս իրականությունը միամիտները չնկատեն, տարատեսակ փաթեթավորումներով են այն հրամցնում հանրությանը՝ կորուստները ներկայացնելով որպես ձեռքբերումներ։ Այս մասին ասել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

«Երբեմն այս իրավիճակը մարազմի է հասնում։ Օրինակ, Դավոսում ԱՄՆ նախագահ Թրամփի կողքին Նիկոլի նստելը, նրա կողմից Նիկոլին աչքով անելը, ուսին թփթփացնելը կամ ձեռքով Նիկոլի ծունկը մաժմժելը ներկայացվում է որպես Նիկոլի հզորության ապացույց և ՀՀ ինքնիշխանության բարձրացում։։ Բայց իրականում միջազգային հարթակներում Նիկոլն օգտագործվում է որպես դեկորացիա, իսկ ՀՀ ինքնիշխանությունը նվազում է հենց Նիկոլի պատճառով»,-նշել է Արեգնազ Մանուկյանը:

Այս խորագրի վերջին նյութերը