Կառավարությունը խեղդում է տեղական արտադրողին. հայրենական արտադրության ծխախոտի գները բարձրացան
Ամանորյա տոներից հետո անակնկալ է մատուցվել հայրենական արտադրության ծխախոտ նախընտրողներին: Հայաստանում արտադրվող ծխախոտի բազմաթիվ տեսակների արժեքը Գյումրիում բարձրացել է 20-50 դրամով: Գյումրու խանութներից մեկի վաճառողուհի Լարիսա Ավդալյանը «7օր»–ի հետ զրույցում նշել է, որ տոներից հետո խանութներին հայկական ծխախոտ մատակարարողներն իրենց ապրանքը տվել են արդեն բարձրացված գներով.
–Բարձրացված գները գրած բերեցին, մոտ 7-8 տեսակի ծխախոտ թանկացել է միջինը 35 դրամով: Օրինակ «Ախթամար» տեսակի ծխախոտի գինը բարձրացել է 50 դրամով, հիմա վաճառում ենք 400 դրամ: Մատակարարները թանկացման պատճառը նշեցին ծխախոտի ակցիզային հարկի բարձրացումը»,-ասել է վաճառողուհին:
Վերջինս նաև հավելել է, թե թանկացել են նաև որոշակի տեսակի ալկոհոլային խմիչքներ, իսկ մատակարարները նշել են, որ առաջիկայում, հնարավոր է, բարձրանա նաև մյուս տեսակների ծխախոտի արժեքը:
Արդեն բարձրացված գներով ծխախոտ գնողներից մեկը «7օր»–ի հետ զրույցում նշել է, որ նման քայլերով կառավարությունը ոչ թե ծխելու դեմ է պայքարում, այլ թալանում է քաղաքացիներին.
–20-30 դրամի համար հո ծխելը չե՞ն թողնելու, սուտ բան է: Երևի բյուջեն դատարկ է, սկսել են մտնել մեր գրպանները,-ասել է գյումրեցի Վարդան Գրիգորյանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի