Լրահոս

22.01.2026 13:23


Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կիջնի

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կիջնի

Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 23-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է ձյուն: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում հունվարի 22-ի ցերեկը, 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 23-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, հունվարի 22-ի ցերեկը, 23-24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի գիշերը կբարձրանա 4-6, հունվարի 24-25-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Այս խորագրի վերջին նյութերը