Լրահոս

09.01.2012 12:41


Իրանում լրտեսության համար մահապատժի է դատապարտվել իրանական ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացին

Իրանում լրտեսության համար մահապատժի է դատապարտվել իրանական ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացին

28-ամյա Ամիր Միրզա Հեքմաթին մեղավոր է ճանաչվել Իրանում ԱՄՆ-ի օգտին լրտեսություն իրականացնելու համար։ Ըստ իրանական իշխանությունների տվյալների՝ նա համագործակցել է ԿՀՎ–ի (Կենտրոնական հետախուզական վարչություն) հետ: Այս մասին, «Ռոյթերս»–ի փոխանցմամբ, հաղորդում է իրանական «Ֆարս» գործակալությունը։

Հեքմաթին խոստովանել է, որ ինքը պետք է մուտք գործեր իրանական հետախուզություն՝ ապատեղեկատվություն տարածելու համար։ Սակայն  իրանական հատուկ ծառայությունները տեղեկացել էին այդ մասին և Հեքմաթիին ձերբակալել Իրան մուտք գործելու ժամանակ՝ դեկտեմբերի 17-ին։

Վաշինգտոնը պահանջում էր ազատ արձակել Հեքմաթիին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հեքմաթին ծնվել է Արիզոնա նահանգում։ ԱՄՆ–ում նրա բարեկամները հերքում են, որ նա լրտես է։ Ըստ իրենց՝ Հեքմաթին Իրան էր մեկնել իր տատիկներին այցելելու նպատակով։

Այս խորագրի վերջին նյութերը