Քաղաքական

21.01.2026 10:58


ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանը հեռանում է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից և չի ընդգրկվի առաջիկա ընտրությունների ՔՊ ցուցակում

ՔՊ-ական Հռիփսիմե Հունանյանը հեռանում է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից և չի ընդգրկվի առաջիկա ընտրությունների ՔՊ ցուցակում

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից և չի ընդգրկվի առաջիկա ընտրությունների ՔՊ ցուցակում։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է: Առաջնորդվելով այս ուղենիշով` որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Միաժամանակ, որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց»:

Այս խորագրի վերջին նյութերը