Լրահոս

09.01.2012 11:27


Սարկոզին մտադիր է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը ամբողջ ԵՄ–ում

Սարկոզին մտադիր է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը ամբողջ ԵՄ–ում

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է Եվրամիության մյուս երկրներին առաջարկել, որ ընդունեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» օրաթերթը։

Թուրքական օրաթերթի տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի նախագահն առաջարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելու մասին շրջանակային համաձայնագիր ստորագրել ԵՄ բոլոր երկրների միջև։

«Հուրիեթ»–ը հիշեցնում է, որ Եվրամիության՝ Գերմանիայի նախագահության ժամանակահատվածում ԵՄ երկրներն արդեն հռչակագրեր են ընդունել ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության դեմ, ինչպես նաև  Հոլոքոսթի ժխտումը քրեականացնելու վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը