Քաղաքական

09.01.2012 11:25


Փորձագետ. «Մենք ընդհանուր առմամբ զբաղված ենք պետությունը յոլա տանելով»

Փորձագետ. «Մենք ընդհանուր  առմամբ զբաղված ենք պետությունը յոլա տանելով»

Վերջին շրջանում կառավարման մասնագետներն ու  փորձագետները նշում են, որ հանրապետության պետական ապարատը փլուզվում է։

«7օր»–ը կառավարման փորձագետ  Հարություն Մեսրոբյանից փորձել է պարզել, թե ինչպե՞ս է նա գնահատում այսօրվա մեր  կառավարման համակարգը՝ հաշվի առնելով այն, որ բոլոր համակարգերում, հատկապես ուժային կառույցներում, պառակտում է նկատվում։

Մեզ հետ զրույցում փորձագետն ասել է, թե ինքն ավելի վաղ էր ասել, որ պետական ապարատը փլուզվում է, սակայն շատերը զարմանում էին։

Այսօրվա դրությամբ մենք չունենք դասական իմաստով պետության կառավարման համակարգ։ Մենք ունենք ընթացիկ՝ օնլայն ռեժիմով կարկատաններով բացեր փակելու գործընթաց, որը չի համարվում կառավարում, քանի որ կառավարումն իր մեջ պարունակում է ռազմավարական զարգացման ուղի։ Քանի որ մենք դա չունենք, մենք աշխատում ենք այստեղ–այնտեղ վտնագավոր կերտը մի ձևով փակել և ընդհանուր առմամբ զբաղված ենք պետությունը յոլա տանելով,–ասել է Հարություն Մեսրոբյանը։

Ըստ  նրա՝ մեզ մոտ ոչ թե կառավարում է, այլ կարգավորում։

–Կարգավորումը ընթացիկ խնդրի լուծում է՝ առանց պատկերացնելու, թե ուր ենք գնում, ինչու ենք գնում և ինչպես ենք գնում։ Ուստի գոյություն չունեցող կառավարմանը հնարավոր  չէ գնահատական տալ,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը