«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը կազմակերպել էր սեմինար «Ընտրությունների» այլընտրանքը թեմայով: Ձեզ ենք ներկայացնում քաղաքագետ՝ Անդրեաս Ղուկասյանի ելույթն ամբողջությամբ
Քաղաքական որևէ առարկայի շուրջ խոսակցությունն ավելի հասկանալի է դառնում, երբ պարզ է, թե ում շահերին է վերաբերում այդ խոսակցությունը։ Ես կփորձեմ խոսել այն մարդկանց շահերից, ովքեր այսօր չունեն վստահություն Հայաստանում գործող կուսակցությունների նկատմամբ։ Մեր հասարակությունում կա քաղաքացիների արդեն բավականին մեծ զանգված, ովքեր, առհասարակ, որևէ գործող կուսակցության չեն վստահում։
Նախ և առաջ, ի՞նչ երկրում ենք մենք ապրում։ Հայաստանի ազգային հարստությունը այսօր կազմում է մոտավորապես 200 միլիարդ դոլար։ Ազգային հարստությունը՝ դա բոլոր տնային տնտեսությունների, քաղաքացիների, բիզնեսի ակտիվների համատեղ գնահատված շուկայական արժեքն է։ Մեր երկրում մենք ունենք մոտավորապես կես միլիոն վարձու աշխատող։ Միջին աշխատավարձը կազմում է 250 դոլար։ Մեր երկրի տարեկան համախառն արդյունքը կազմում է մոտավորապես 15 միլիարդ դոլար։
Ի՞նչ ցուցանիշներ պետք է ունենա Հայստանը, որպեսզի մեր մոլորակի վրա գոյություն ունեցող այսօրվա իրադրության տեսակետից համարվի զարգացած երկիր։
Հայաստանը կլիներ զարգացած երկիր, եթե ազգային հարստությունը կազմեր կես տրիլիոն դոլար։ Եթե Հայաստանը ունենար 1.5 միլիոն վարձու աշխատողներ։ Եթե միջին աշխատավարձը կազմեր 1500 ԱՄՆ դոլար և եթե մեր երկրի տարեկան համախառն արդյունքը կազմեր մոտ 45 միլիարդ ԱՄՆ դոլար։
Եթե կիրառենք այդ ցուցանիշերը մեր երկրի համար, ապա կպատկերացնենք, թե ո՞րն է Հայաստանում այսօր պետական կառավարման խնդիրը։ Հայաստանում պետական կառավարման խնդիրը տնտեսության 5 կամ 10 տոկոս տարեկան աճ ապահովելը չի։ Ըստ էության Հայստանում պետական կարավարման խնդիրը դա տնտեսությունը զրոյից ստեղծելն է։ Մեկ միլիոն լրացուցիչ աշխատատեղ է պետք ստեղծել, 5-6 անգամ ավելացնել աշխատանքի վարձատրությունը, մոտ երեք անգամ ավելացնել երկրի տարեկան համախառն եկամուտը։
Մեր հասարակությունը ունի՞ ներուժ ձևավորել այնպիսի իշխանություն, որն իզորու կլինի իրականացնել այս խնդիրը։ Ինչպե՞ս ձևավորել այդպիսի իշխանություն։ Սա է, իմ կարծիքով, այսօր ամենակարևոր քաղաքական հարցը։
Մենք ասում ենք, որ ժողովրդավարությունն այսօր աշխարհում գործող մեխանիզմ է քաղաքական իշխանությունը ձևավորելու համար, հիմնականում շեշտը դնելով իշխանության ընտրության վրա։ Բայց պետական իշխանության ձևավորման հարցը ի սկզբանե կապված է այն բանի հետ, թե ո՞վ է առաջադրվում ընտրվող պաշտոնների։
Այն հասարակությունը, որն ունի պետական կառավարման համակարգում աշխատելու համար լավագույն մարդկանց առաջադրելու մեխանիզմ և ունի ընտրական մեխանիզմ, կարող է ժողովրդավարության միջոցով հասնել մերիտոկրատիայի՝ արժանի մարդկանց իշխանության։
Մենք տեսնում ենք, որ զարգացած պետություններում, պետական կարավարումը իրականացնում են մասնագետները, իրոք արժանի մարդիկ, իրոք համապատասխան կենսագրություն ունեցող անձնավորությունները։ Իսկ հետխորհրդային տարածքում դա որպես քաղաքական ֆենոմեն բացարձակապես բացակայում է։
Ի՞նչ է մեզ մոտ այսօր իշխանությունը։ Բերեմ ընդամենը մի օրինակ, երբ սահմանադրական դատարանը լսում էր Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքը 2008 թվականի ընտրություները անվավեր ճանանչելու պահանջով։
Այդ գործի լսումների ժամանակ ի հայտ եկավ, որ մեր հանրապետությունում պետության բարձրագույն ղեկավարությունը չի համարում իրեն պետական ծառայող։ Իրավական քննարկում էր գնում սահմանադրական դատարանում և իշխանությունը ապացուցեց, որ մեր երկրի օրենսդրությամբ իշխանություն իրականացնելը դա պետական ծառայություն չի։ Մեր այսօրվա օրենսդրական դաշտում պետության կառավարումը այլ կատեգորիա է։ Մարդիկ ստանում են պետությունից աշխատավարձ՝ երկրի նախագահը, պատգամավորները, նախարարները բայց իրենք պետական ծառայող չեն։ Օրենքով է դա ամրագրված, և արդեն կա սահմանադրական դատարանի որոշման նախադեպ, որը հաստատում է, որ դա ճիշտ է։
Եթե այդ մարդիկ պետական ծառայող չեն, ապա ովքե՞ր են։ Իրենք երկրի կառավարողներն են։ Ի՞նչ է նշանակում Հայաստանում ընտրություները։ Դա երկրի կառավարողների ընտրությունն է։ Ոչ թե պետական ծառայողների ընտրություն, այլ պետությունը կառավարողների։ Այդպես էլ մեր երկրում ծավալվում է քաղաքական դիսկուրսը։ Իշխանության ընդդիմախոսները դիմում են հասարակությանը պնդելով, որ իրենք երկրի ավելի լավ կառավարողներ կլինեն։ Ոչ մեկը չի ասում, որ ինքը լավ պետական ծառայող կլինի։
Եվ դա պատահական չի։ Դա ձևավորված սոցիալական պատվերի արդյունք է։ 20 տարի առաջ մեր հասարակությանը կեսը կազմում էր գյուղացիական բնակչությունը։ Իսկ այդ մարդկանց մեծամասնության մոտ քաղաքական մտածելակերպը շատ պարզ բանաձևով է գործում։ Ըստ դրա՝ հանրապետության նահագահը երկրի թագավորն է։ Ինքն է երկրի ռեսուրսների տերը, ինքն է արդարադատության բարձրագույն ատյանը, ինքն է պետության միջազգային իրավունակության կրողը։
Առ այսօր նման քաղաքական մտածելակերպը մնում է մեր հասարակության իշխող պատկերացումը։ Հենց այդ քաղաքական մտածելակերպի արդյունքն է այսօր այն մարդը, որը նստած է Բաղրամյան 26-ում։ Մեր քաղաքական զարգացման պրոբլեմը այս մտածելակերպն է։ Մենք ունենք հակասություն ֆորմալ հռչակված հանրապետական իրավակարգի և փաստացի գործող ու հասարակության զգալի մասի կողմից ընկալվող ավտորիտար, ըստ էության ֆեոդալական, պետական կարգի միջև։
Ես գտնում եմ, որ այսօրվա գլխավոր քաղաքական խնդիրն է փրկել հանրապետական կառավարման իրավակարգը։
Որովհետև միայն այդ իրավակարգի միջոցով է հնարավոր ստեղծել ազգային տնտեսություն, որը գործելու է ի շահ բոլոր քաղաքացիների։ Նման տնտեսություն ստեղծումը պետք է լինի պետության իրավական պարտավորությունը յուրաքանչյուր քաղաքացու առջև։ Այդ պարտավորության իրականացումը պետության կողմից տրված երաշխիքն է, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացի կարող է ունենալ արդար վարձատրվող աշխատանք կամ ազատ իրականացնել ձերներեցական գործունեություն։ Իսկ դրա համար անհրաժեշտ է իսպառ վերացնել պետական իշխանության չարաշահումները, անհրաժեշտ է սահմանափակել պետական իշխանությունը և դնել այն հասարակական վերահսկողության տակ։ Դա սահմանադրական խնդիր է։ Որպեսզի պետական կառավարման ինստիտուտները դրվեն հասարակության վերահսկողության տակ անհրաժեշտ են էական սահմանադրական փոփոխություններ։ Նման դեպքում պետական կառավարումը դառնում է ծառայություն ի շահ հասարակության, ոչ թե սակավաթիվ մարդկանց համար հարստության աղբյուր։
Այսօր, երբ քաղաքական համակարգը, այսինքն բոլորը կուսակցությունները միասին, պետական կառավարման համար հասարակության ընտրությանն իսկապես արժանի մարդկանց առաջադրելու ներուժ չունեն, քաղաքացիական հասարակությունն ունի իր այլընտրանքը։ Ինքը պիտի առաջադրի այդպիսի մարդկանց։
Բայց ինչպե՞ս դա անի, սա կարևոր հարցը։ Քաղաքացիական հասարակությունը ցանկացած ժամանակ իրավասու է, առանց գոյություն ունեցող պետական իշխանության սանկցիայի, հանդես գալ սահմադրական ժողով գումարելու նախաձեռնությամբ։ Քաղաքացիական հասարակությունը իրավասու է իր սեփական նախաձեռնությամբ առաջադրել այդ ժողովի անդամներին։
Հասարակության այս իրավունքները բխում են ժողովրդի ինքնորոշման իրավունքից։ Սահմանադրական ժողովի գումարումը ինքնորոշման իրավունքի պրակտիկ իրականացման ձևն է։
Սահմանադրական ժողովի գումարումը նշանակում է, որ երկրի քաղաքացիները հետ են վերցնում կուսակցություններից պետական կառավարման բարձրագույն ֆունկցիան – օրենսդրական իշխանությունը։ Հետ են վերցնում, որովհետև ակնհայտ է, որ հանրապետական կառավարման արժեքները այլ կերպ փրկել արդեն անհնար է դարձել։ Ոչ մի իմաստ չկա այսուհետ համակերպվել օր օրի աճող ավտորիտարիզմի հետ։ Համակերպվել այն փաստի հետ, որ հանրապետության Ազգային Ժողովը արդեն վաղուց ազգային չի և նույնիսկ ժողով չի։
Որպեսզի սահմադրական ժողովի իրավասությունները հաստատվեն և այն դառնա օրինական պետական իշխանության նոր լիգիտիմ մարմին, իհարկե, անհրաժեշտ է հասարակության մեծամասնության քվեն։ Հայաստանում դա 1 միլիոն 200 հազար ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների համատեղ որոշումն է։ Այսինքն սահմանադրական ժողով գումարելու համար անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության շարքերից առաջադրել 400-500 թեկնածու, որոնք իրենց հերթին ի զորու կլինեն հավաքել սահմանադրական ժողովի լիազորությունները հաստատող անհրաժեշտ քանակի քաղաքացիների ստորագրությունները։
Իրականանալի՞ է արդյոք այս ծրագիրը։ Իմ կարծիքով այո՛։ Ի՞նչ է դրա համար հարկավոր։ Հարկավոր է վերհիշել, թե ի՞նչ է սահմանադրությունը։ Դա երկրի հիմնական օրենքն է, որով ժողովուրդը սահման է դնում իշխող դասակարգի առջև պետական իշխանությունը չարաշահելու դեմ։ Ցանկացած երկրում սահմանադրությունը դա ժողովրդի պայմանագիրն է իշխող դասակարգի հետ, որը կոչված է պաշտպանել ժողովրդի ընդհանուր շահերը։ Եթե սահմանադրությունը չի ծառայում այդ նպատակին, ուրեմն անիմաստ է։ Եթե մենք իրոք ուզում ենք, որ մեր երկրում պետության կառավարումը լինի պետական ծառայություն, ուրեմն այդ ցանկությունը առաջին հերթին պետք է արտահայտված լինի մեր երկրի սահմանադրության մեջ։ Միայն դրանից հետո կարելի է գնալ ընտրությունների, որոշելու համար, թե ո՞ր կուսակցությունը կարող է ավելի լավ իրականացնել իր ծառայությունը ժողովրդի առջև։ Իսկ թագավոր ընտրելով կարելի է ընտրել միայն երկրի տիրակալ։ Եվ հույսեր փայփայել, որ հերթական երկրի տիրակալը ավելի լավը կլինի, քան նախորդը։
Ի՞նչ է մեզ մոտ այսօր իշխանությունը