Լրահոս

17.01.2026 14:12


Երևան-Վանաձոր ճանապարհին բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ն ու «ԳԱԶ 69»-ը․ կա 8 տուժած

Երևան-Վանաձոր ճանապարհին բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ն ու «ԳԱԶ 69»-ը․ կա 8 տուժած

Այսօր՝ հունվարի 17-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» ու «ԳԱԶ 69» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 8 քաղաքացի տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «ԳԱԶ 69»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, իսկ «Գազել»-ը սպասարկում է Արթիկ-Ապարան-Երևան թիվ 355 երթուղին և մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում։

Ճանապարհը եղել է մերկասառույց, ձյան շերտից մաքրված է եղել, սակայն ճանապարհը սպասարկող «Մարտիրոսյան» ՍՊԸ աշխատակիցները աղ ու ավազի խառնուրդով կարծես թե չեն մշակել։

Այս խորագրի վերջին նյութերը