Աշխարհ

09.01.2012 10:30


Թուրքիայի դեսպանը վերադարձել է Ֆրանսիա

Թուրքիայի դեսպանը վերադարձել է Ֆրանսիա

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդատվության համար, վերադարձել է Փարիզ։

Ինչպես փոխանցում են թուրքական լրատվամիջոցները, Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն մտադիր է ուժեղացնել իր գործունեությունը, որն ուղղված է լինելու Հայոց ցեղասպանության օրինագծի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի դրական որոշումը կանխարգելելուն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22–ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, ընդունել է ռասիզմի դեմ պայքարի և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։ Այն հունվարի 24–ին քննարկվելու է նաև Ֆրանսիայի Սենատում և ընդունվելու դեպքում կներկայացվի նախագահ Սարկոզիի վավերացմանը։

Այս խորագրի վերջին նյութերը