Հարցազրույց

16.01.2026 17:04


Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նրա հետ խոսել են Երևան քաղաքում ձնամաքրման աշխատանքների ձախողման, սառցապատ բակերի ու մայթերի, դրանց հետևանքով վնասվածք ստացած քաղաքացիների, քաղաքային իշխանության պատասխանատվության, Տիգրան Ավինյանի «շատ եք լոճվում» արտահայտության, Երևանի փոխարեն անտառ լինելու, բայց անորակի օդ լինելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատանքը ՔՊ կուսակցության ապիկար կառավարման ցցուն մակետն է։

«Տիգրան Ավինյանը դա պայմանական անհատ է ասենք, որ մեկ ուրիշին բերեն, դնեն էլի իրենցից, անելու է մոտավորապես նույն բանը մի քիչ աջ կամ ձախ, քանի որ այդ ամեն ինչի թույլատրողը, հովանավորը Նիկոլ Փաշինյանն է»,-ասաց նա։

Ըստ Սուքիասյանի՝ Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն և գերիների վերադարձը դրա շրջանակերում էր։

Այս խորագրի վերջին նյութերը