Արաբական լիգան հայտարարել է Սիրիայում առաքելությունը շարունակելու մասին
Արաբական երկրների լիգան հայտարարել է, որ Սիրիայում գտնվող իր դիտորդները կշարունակեն իրենց աշխատանքը՝ չնայած որ իրենց գործողությունները քնադատության են ենթարկվում սիրիական ընդդիմության կողմից։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։
Առաքելության շարունակման մասին որոշումը ընդունվել է հունվարի 8–ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կազմակերպության անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել է դիտորդների կողմից Սիրիայի իրավիճակի վերաբերյալ զեկույցի արդյունքները։ Հանդիպման ավարտին նախարարները համաձայնել են դիտորդներին ժամանակ տալ առաքելությունը ավարտին հասցնելու համար։
Նախարարները որոշում են կայացրել երկու անգամ ավելացնել դիտորդների քանակը, որն այժմ կազմում է 150 մարդ, և տեխնիկական աջակցության համար դիմել ՄԱԿ–ին։