Քաղաքական

14.01.2026 16:40


Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել է նախորդ տարեվերջին հետաձգված Եպիսկոպոսաց ժողովը կազմակերպել 2026 թվականի փետրվար ամսվա ընթացքում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը տեղի է ունեցել հունվարի 13-ին։

Ժողովի օրակարգում են եղել եկեղեցու վարչական, կանոնական, կարգապահական խնդիրներին առնչվող հարցեր։

«Քննարկելով առկա իրադրության հաղթահարման ուղիները՝ որոշվեց նախորդ տարեվերջին հրավիրված և ժամանակավորապես հետաձգված Եպիսկոպոսաց ժողովը և աղոթական առանձնացումը կազմակերպել փետրվար ամսվա ընթացքում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը