Կարծիք

14.01.2026 15:57


Մայր աթոռը մտահոգիչ տեղեկություններ է ստացել

Մայր աթոռը մտահոգիչ տեղեկություններ է ստացել

Մայր աթոռը մտահոգիչ տեղեկություններ ստացել է, որ բանակում հոգևոր ծառայություն իրականացնող գնդերեցների նկատմամբ ՀՀ իշխանությունները ճնշումներ են գործադրում՝ կաթողիկոսին գահընկեց անելու արշավին միանալու համար

Բանակի հոգևոր առաջնորդությունը կարևորագույն առաքելություն է իրականացնում մեր ԶՈւ-ում, գնդերեցները ոչ միայն հոգևոր, այլև բարոյահոգեբանական ծառայություն են մատուցում։

Իշխանությունների կողմից իրենց դիրքի չարաշահմամբ նման գործողությունների մեջ գնդերեցների ներքաշումը վտանգում են այս ինստիտուտի առաքելությունը, ինչը լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին։

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն

Տեր Եսայի քահանա Արթենյան

Այս խորագրի վերջին նյութերը