Լրահոս

09.01.2012 09:43


Երևանի հանրակրթական դպրոցներում այսօրվանից դասերը կվերսկսվեն, իսկ մարզերի որոշ դպրոցներում կհետաձգվեն

Երևանի հանրակրթական դպրոցներում այսօրվանից դասերը կվերսկսվեն, իսկ մարզերի որոշ դպրոցներում կհետաձգվեն

ՀՀ կրթության նախարարությունը դեկտեմբերի վերջին հաղորդագրություն էր տարածել, թե ՀՀ ԿԳՆ-ն չի առարկում, որ սովորողների գարնանային արձակուրդները, անհրաժեշտության դեպքում, միացվեն ձմեռային արձակուրդներին:

«7օր»–ը ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից փորձել է պարզել, թե արդյոք այսօրվանից դասերը վերսկսվո՞ւմ են, թե՞ ոչ։

Մեզ հետ զրույցում ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանն ասել է, թե ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում նշվում է, որ ՀՀ ԿԳՆ-ն չի առարկում, որ կապված դպրոցներում ջեռուցում ապահովելու խնդրի հետ՝ սովորողների գարնանային արձակուրդները, անհրաժեշտության դեպքում, միացվեն ձմեռային արձակուրդներին, բացի դա ուսումնական հաստատությունները կարող են արձակուրդները հունվար ամսին երկարացնել ևս մեկ շաբաթով և բաց թողած դասաժամերը լրացնել լրացուցիչ պարապմունքների կազմակերպման միջոցով:

Ըստ Արթուր Բադասարյանի՝ Երևանում հիմնականում բոլոր դպրոցներում դասերը վերսկսվել են, իսկ մարզերի դպրոցներն իրենք են որոշում հիմա, թե դիմելով մարզպետարաններ ավելի ուշ սկսեն դասերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը