Լրահոս

14.01.2026 11:28


Կամրջի տակ հայտնաբերվել է մաhացած երիտասարդ

Կամրջի տակ հայտնաբերվել է մաhացած երիտասարդ

Երեկ՝ հունվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Պարեկները, փրկարարներն ու ոստիկանները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերել են 20-25 տարեկան տղայի դի։

Դեպքի մասին ոստիկանության Դավթաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը