Լրահոս

14.01.2026 10:07


Ճանապարհի մերկասառույցի պատճառով Մարմարաշենի կամրջի հարևանությամբ բախվել է 14 ավտոմեքենա

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Մարմարաշենի կամրջի հարևանությամբ բախվել է 14 ավտոմեքենա

Այսօր՝ հունվարի 14-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մասիս խոշորացված համայնքի Մարմարաշենի կամրջի հարևանությամբ, մոտ 1 կիլոմետրանոց հատվածում բախվել է 14 տրանսպորտային միջոց։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Սակայն դեպքի վայրում մի քանի վարորդներ ասում էին, որ 3 հոգի մարմնական վնասվածք է ստացել, և այդ տեղեկատվությունը պարեկներն ու ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզում են։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջությամբ եղել է մերկասառույց, իսկ սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանքներ չի կատարել աղ ու ավազի խառնուրդով այն մշակելու ուղղությամբ։

Իսկ բախման հետևանքով էլ մի քանի ավտոմեքենաներ դուրս են եկել երթևեկելի գոտուց։

Այս խորագրի վերջին նյութերը