Լրահոս

10.01.2026 20:22


Երևանում բախվել են «Porsche Cayenne»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, իսկ «Porsche Cayenne»-ը բախվել է կայանված «Toyota RAV4»-ին

Երևանում բախվել են «Porsche Cayenne»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, իսկ «Porsche Cayenne»-ը բախվել է կայանված «Toyota RAV4»-ին

Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17։20-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ թիվ 3 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 61-ամյա Գերասիմ Մ․-ի վարած «Porsche Cayenne» մակնիշի և 27-ամյա Արտավազդ Բ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է, իսկ «Porsche Cayenne»-ը բախվել է 35-ամյա Լիլիթ Ղ․-ի վարած, կայանված վիճակում գտնվող «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Այս խորագրի վերջին նյութերը