Կարծիք

10.01.2026 12:01


Մերժում եմ Եկեղեցու ներքին կյանքին ուղղված որևէ ոտնձգություն

Մերժում եմ Եկեղեցու ներքին կյանքին ուղղված որևէ ոտնձգություն

Ես՝ Արարատ քահանա Պողոսյանս, որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ամուսնացյալ քահանա, խղճիս և քահանայական ուխտիս առաջ պարտավորված, հրապարակավ հայտնում եմ իմ աներկբա և անսակարկ հավատարմությունը Սուրբ Էջմիածնին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Մերժում եմ Եկեղեցու ներքին կյանքին ուղղված որևէ ոտնձգություն և հայտարարում, որ իմ ծառայությունն ու հնազանդությունը բացառապես վերապահված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին։

Մնում եմ կանգուն ու անսասան Հայ Եկեղեցու դավանանքի, սրբազան ավանդության և կանոնական կարգի պաշտպանության մեջ՝ ի հեճուկս չար ուժերի։

Արարատ քահանա Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը