Լրահոս

10.01.2026 11:46


Ողբերգակшն դեպք՝ Լոռու մարզում․ հիվшնդանոց տեղափոխվելու ճանապարհին 15-ամյա տղան մահшցել է

Ողբերգակшն դեպք՝ Լոռու մարզում․ հիվшնդանոց տեղափոխվելու ճանապարհին 15-ամյա տղան մահшցել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 31-ին ողբերգшկան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ բժշկական կենտրոններից մեկը տեղափոխվելու ճանապարհին Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Ա․-ն մահшցել է։

Ոստիկաններին երեխայի տատիկը հայտնել է, որ երեխան ակնհայտ անվնաս վիճակում գնացել է իրենց տուն՝ իր միայնակ լինելու պատճառով հետը մնալու և ամանորը միասին նշելու համար, որից հետո լողանալու նպատակով մտել է իրենց լոգարան, սակայն շուրջ 30 րոպե լոգարանից դուրս չգալու պատճառով ինքը անհանգստացել և մտել է լոգարան, որտեղ մերկ վիճակում, բերանքսիվայր ընկած, անգիտակից հայտնաբերել է երեխային, որից հետո գյուղից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին հարազատների ներկայությամբ մահшցել է։

Արտաքին զննությամբ դիակի ճակատին՝ աջ հատվածում, հայտնաբերվել է վնասվածքին բնորոշ հետք, նախնական զննությամբ մարմնի վրա այլ հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը