Լրահոս

09.01.2026 17:41


Երևան-Վեդի երթուղու ավտոբուսի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Երևան-Վեդի երթուղու ավտոբուսի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արալեզ գյուղում, Երևանի-Վեդի երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamhyan.cօm-ը:

Վեդիի համայնքային ոստիկանները ու պարեկները ավտոբուսի սրահում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 72-ամյա Վալոդ Մ․-ի դին։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեականա վարույթ։

Արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել։

Այս խորագրի վերջին նյութերը