Իսրայելն ինտենսիվ հրետակոծում է Լիբանանի տարածքները
Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավային մի շարք շրջանների վրա։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Հարձակումներ են իրականացվել Նաբի Իսմայիլ շրջանի Բրիտալի լեռների, ինչպես նաև Դեյր Զահրանի և Հումին ալ-Ֆաուկա բնակավայրերի շրջակա տարածքների ուղղությամբ։
«Հեզբոլլահ»-ի հրապարակման համաձայն՝ իսրայելական ուժերը մինչ այժմ իրականացրել են մոտ 25 հարված Լիբանանի տարածքում։
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻԲՊ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի մի քանի շրջաններում գտնվող «Հեզբոլլահ»-ի կառույցներին։
«Հարվածների շրջանակներում ԻՊԲ-ն թիրախավորել է զենքի պահեստներ և զենքի արտադրության վայր, որոնք օգտագործվում էին «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության վերականգնման և ռազմական հզորացման համար։ Բացի այդ, հարվածներ են հասցվել մի քանի արձակման կետերի և հրթիռային կայանքների, ինչպես նաև ռազմական կառույցների»,-նշվում է հայտարարության մեջ։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը գերազանցել է 5100-ը։ Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 300, վիրավորվել՝ շուրջ 600 Լիբանանի քաղաքացի։
Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։
Իսրայելն ինտենսիվ հրետակոծում է Լիբանանի տարածքները
Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավային մի շարք շրջանների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):