Աշխարհ

08.01.2026 09:51


2 զոհ և 30 վիրավոր կա Իրանի հարավ-արևմուտքում ոստիկանության վրա հարձակման հետևանքով

2 զոհ և 30 վիրավոր կա Իրանի հարավ-արևմուտքում ոստիկանության վրա հարձակման հետևանքով

Երկու մարդ զոհվել է, ևս 30-ը վիրավորվել են Իրանի Իսլամական Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Չհարմահալ և Բախտիարի նահանգի Լորդեգան քաղաքում, անկարգությունների մասնակիցների կողմից իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ բացված կրակի հետևանքով։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։

Նշվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցների թվում եղել են հրազենով զինված անձինք, որոնք ցույցի թեժ պահին սկսել են կրակել ոստիկանության ուղղությամբ։ Ըստ Fars-ի տեղեկությունների՝ անկարգությունների մասնակիցների գործողությունների հետևանքով վնասվել են նաև մի քանի վարչական շենքեր։

Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ ճանաչում են բնակչության բողոքի իրավունքը, սակայն միևնույն ժամանակ ընդգծում են, որ անհրաժեշտ է տարանջատել բողոքն անկարգություններից։

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ակցիաները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Այս ֆոնին Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել։ Նրա փոխարեն նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։

Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների և ուղեկցվել են երկրի գործող քաղաքական կարգի դեմ ուղղված կարգախոսներով։ Հաղորդվել է ինչպես ուժայինների, այնպես էլ անկարգությունների մասնակիցների շրջանում զոհերի մասին։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը